Կհրատարակվի հայ կինոյի պատմության առաջին հանրագիտարանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս հիմնադրված «Հայկական ազգային կինոակադեմիա» հասարակական կազմակերպությունը նախատեսում է հրատարակել հայ կինոյի պատմության առաջին հանրագիտարանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հասարակական կազմակերպության նախագահ, կինոգետ, կինոռեժիսոր Դավիթ Մուրադյանը, այդ ծրագիրը չափազանց կարեւոր է, քանի որ այն ամփոփ կներկայացնի հայ կինոյի զարգացման պատմությունը:

Դ. Մուրադյանի խոսքով' ակադեմիան կունենա նաեւ հատուկ մրցանակ, որը կշնորհվի 2 տարին մեկ անգամ: «Առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ-ին»,- ասաց նա:

Նա նաեւ նշեց, որ հասարակական կազմակերպության ստեղծմամբ այսուհետ ցանկացած միջազգային մրցույթի ֆիլմ ներկայացնելու համար անհրաժեշտ է տեղի կինոակադեմիայի որոշումը եւ երաշխավորագիրը: Մինչ այս, Հայաստանից արտասահմանյան փառատոներ ֆիլմ ներկայացնելու համար հեղինակները երաշխավորագրեր էին ստանում ՀՀ կառավարությունից կամ մշակույթի նախարարությունից:

Նշենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան համագործակցում է «Ոսկե ծիրան» միջազգային երեւանյան կինոփառատոնի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ «Շարմ» ընկերության» հետ: Կինոակադեմիայի անդամ կարող են դառնալ կինոյի բնագավառում առնվազն 10 տարվա փորձ ունեցող, որոշակի հաջողությունների հասած կինոգործիչները: Ակադեմիային այժմ անդամակցում են դերասան Սոս Սարգսյանը, երգահան Տիգրան Մանսուրյանը, ռեժիսորներ Ալբերտ Մկրտչյանը, Հարություն Խաչատրյանը եւ այլք:

Հայերեն English Русский

Ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կդառնա անվավեր. ԿԸՀ քարտուղար

Ստացված դիմումները, բողոքները և դրանց քննարկման արդյունքները

Վարչապետ Փաշինյանն իր քաղաքացիական պարտքն է կատարում 8/20 ընտրատեղամասում

Նարեկ Կարապետյանը քվեարկել է հանուն ուժեղ և վերակառուցվող Հայաստանի

Գյումրիում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է սահմանված ժամին

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը