Հ. Թամրազյան. «Մատենադարանը վերակերտվում է»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ. Մաշտոնցի անվան հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտը վերջին տարիներին գտնվում է բուռն զարգացումների փուլում. այն լիովին վերակերտվում է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը' ավելացնելով, որ ավարտին է մոտենում գիտական խոշորագույն համալիրի կառուցապատումը, որին հաջորդելու է կոթողային շենքի վերակառուցումը' բազմաթիվ նոր ցուցասրահների փոխկապակցված համակարգով, որոնք, մշտական եւ փոփոխական ցուցադրություններով, հնարավորություն կտան առավել լիարժեք ներկայացնել Մատենադարանի հարստությունները:

«Մենք մեծագույն ուշադրություն ենք դարձնում Մատենադարանի ֆոնդերի հարստացմանը. հավաքչական աշխատանքներն այս առումով աննախադեպ հաջողություններ են գրանցվում»,- ասաց նա' հավելելով, որ իրենց ուշադրության կենտրոնում են նաեւ վերականգնման աշխատանքները, որոնց մեծ դեր է վերապահված: «Մատենադարանը, որ հայ ինքնության վկայությունը եւ կենսափիլիսոփայության մարմնավորումն է, օր օրի զարգացնում է իր կենտրոնաձիգ ուժը»,- շեշտեց Հ. Թամրազյանը:

Նրա խոսքով' Մատենադարնը վերջին տարիներին գտնվում էր դանդաղ խմորումների եւ թռիչքաձեւ զարգացումների փուլում: «Իսկապես, զարմանահրաշ դեպքերի շղթա է Մատենադարանի պատմությունը, իսկ գիտական նոր մասնաշենքի կառուցումը դրա մեծագույն վկայությունն է»,- ասաց Մատենադարանի տնօրենը:

Հայերեն English

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում