Մ. Բադեյան. ««Forbes»-ի տեղեկությունները բացարձակ կապ չունեն խորը տնտեսագիտական վերլուծությունների հետ»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Forbes»-ի տեղեկությունները բացարձակ կապ չունեն խորը տնտեսագիտական վերլուծությունների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը' ընդգծելով, որ նման գործակալության գնահատականներին այդքան էլ պետք չէ վստահել: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ ասաց, որ իրականում շատ քիչ երկրներ ճգնաժամային ժամանակներում կարող են տնտեսական աճ ունենալ: Այն հարցին' արդյոք հնարավոր է, որ այդ հրապարակումը պատվեր լիներ, Թ. Մանասերյանն ասաց, որ հակված չէ մտածել, որ այն պատվեր է, քանի որ, ըստ տնտեսագետի, տվյալ հեղինակի հեղինակությունն ավելի թանկ կարող է լինել, քան այդ պատվերը: «Այն բանիմացության պակաս է»,- վստահեցրեց տնտեսագետը:
Կարդացեք հոդվածը` English