Կարծիքներ

Ե. Բոզոյան. «Արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀԱԿ-ի պահանջը քաղաքական խաղ է»

1 րոպեի ընթերցում

Ե. Բոզոյան. «Արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀԱԿ-ի պահանջը քաղաքական խաղ է»

ԵՐԵՎԱն, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու Հայ ազգային կոնգրեսի պահանջը քաղաքական խաղ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը' հավելելով, որ կոնգրեսի' արտահերթ ընտրությունների պահանջի նպատակը կողմնակիցներին իր կողքը պահելն է:

«Արտահերթ ընտրությունների անցկացումը գաղափարական նշանակություն ունի, որովհետեւ հենց սկզբից ՀԱԿ-ը չի ճանաչել 2008 թվականի նախագահական ընտրությունների լեգիտիմությունը: Նրանք միշտ էլ հայտարարել են, որ նույնիսկ եթե մեկ օր մնա հերթականին, միեւնույն է' պահանջելու են արտահերթ ընտրություններ»,-ասաց Ե. Բոզոյանը' ավելացնելով, որ դա տրամաբանական չէ:

Քաղաքագետի կարծիքով' եթե ՀԱԿ-ը հրաժարվի արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարից, ապա դա կնշանակի, որ որպես քաղաքական ուժ այն ընդհանրապես կկորցնի իր կողմնակիցներին: Այսինքն' ՀԱԿ-ի համար արտահերթ ընտրությունների պահանջը զուտ գաղափարական ձեւակերպում է, որ իր կողքը պահի առավել բողոքական, արագ փոփոխություններ պահանջող զանգվածին:

Ինչ վերաբերում է այսօր կայանալիք կոալիցիա-ՀԱԿ հանդիպմանը, ապա Ե. Բոզոյանի խոսքով' կողմերը ցույց են տալիս, որ երկխոսության կիսաբաց դուռը երկու կողմն էլ պահպանում է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում