Կարծիքներ

Ա.Իսկանդարյան. «Վրաստանի իշխանությունները պետք է սերտացնեն հարաբերությունները հայկական համայնքի հետ»

2 րոպեի ընթերցում

Ա.Իսկանդարյան. «Վրաստանի իշխանությունները պետք է սերտացնեն հարաբերությունները հայկական համայնքի հետ»

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների իրականացումը, որով Հայ առաքելական եկեղեցուն եւ այլ կրոնական կազմակերպությունների տրվում է իրավական կարգավիճակ, ոչ միայն հայ-վրացական հարաբերությունների խնդիր է, այլ հենց Վրաստանի ներքին խնդիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը' շեշտելով, որ Վրաց եկեղեցին եւս շատ կարեւոր սուբյեկտ է Վրաստանի ներքին կյանքում, սակայն պետք է հաշվի առնել, որ այն բավականին հիմնարար կառույց է եւ երբեմն ունենում է ծայրահեղ մոտեցումներ:

«Ամենայն հայոց կաթողիկոսի այցից հետո, թերեւս, հաջողվել է հասնել այն պայանավորվածություններին, որոնք նախատեսվում էին, այսինքն' կրոնական հարցերով օրենքը: Բայց ի հեճուկս Վրաց վեհափառի' Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի կողմից ընդունվեցին օրենսդրական փոփոխությունները, որոնցով նախատեսվում էր իրավաբանական անձի կարգավիճակ շնորհել երկրում գործող կրոնական միություններին»,- նշեց քաղաքագետը' հավելելով, որ այս ամբողջ գործընթացից ակնհայտ էր, որ Վրաստանի իշխանությունները ցանկանում էին գնալ այդ փոփոխություններին:

Քաղաքագետը նաեւ նշեց, որ Վրաստանում ստեղծված լարված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանություններն ավելի լայն շփումների գնան հայկական համայնքի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում