Կարծիքներ

Ա. Դավթյան. «Երկխոսությունը բխում է հասարակության եւ պետության շահերից»

1 րոպեի ընթերցում

Ա. Դավթյան. «Երկխոսությունը բխում է հասարակության եւ պետության շահերից»

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհրաժեշտ է շարունակել իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը եւ դնել նոր քաղաքական մշակույթի հիմքերը: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը' հիշեցնելով, որ արդեն իսկ երկուստեք ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը կքննարկի հասարակությանը հուզող առաջնային հարցերը եւ պետական նշանակության այլ կարեւորագույն խնդիրներ:

Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության նախագահ Էդվարդ Անտինյանի խոսքով' Հայ ազգային կոնգրեսի' արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը հնարավոր է ի կատար ածվի' ֆորսմաժորային իրավիճակի դեպքում, որն այսօր գոյություն չունի մեր երկրում:

Ըստ Ա. Դավթյանի' այսօրվա երկխոսությունը քրտնաջան աշխատանքի եւ կամարտահայտության արդյունք է: «Փաստորեն, կողմերը հրաժարվում են փոխադարձ «ոչնչացման» կոչերից, որն էլ ժողովրդի շահերից է բխում: ՀՀԿ-ն, իշխող կոալիցիան եւ ՀԱԿ-ը տարբեր ուժեր են, բայց նրանց նպատակները նույնն են»,- նկատեց ԱԺ պատգամավորը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում