Մ. Ղումաշյան. «ՄԽ համանախագահները կանեն ամենը, որ մինչեւ տարեվերջ ԼՂ վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ստորագրվի»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հիմնախնդրի շուրջ ակտիվացած քննարկումնեը պայմանավորված են միջազգային հանրության ճնշումներով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ, քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը: Վերջինս, անդրադառնալով Կազանի հանդիպմանը, նշեց, որ այն նախորդներից տարբերվում էր նրանով, որ Ադրբեջանը բացահայտորեն նշեց, որ չի ցանկանում գնալ որեւէ փոփոխության, այսինքն' ուզում է պահպանել ստատուս-քվոն: Այդ ցակությունը, ըստ քաղաքագետի, բխում է Ալիեւյան կլանի շահերից:
Մ. Ղումաշյանի խոսքով' կազանյան հանդիպումից նաեւ պարզ դարձավ, որ բոլորը, եւ առաջին հերթին' միջնորդները, հակամարտության կարգավորման գործում փոփոխությունների են ձգտում: Այդ առումով քաղաքագետը վստահեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահները կանեն ամենը, որ մինչեւ տարեվերջ որեւէ փաստաթուղթ ստորագրվի ԼՂ հարցի վերաբերյալ: