Գ. Մինասյան. ««Forbes» -ի վերլուծությունը կասկածների առիթ է տալիս»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Forbes» ամսագրում հրապարակված Դանիել Ֆիշերի վերլուծությունը, որտեղ ամենավատ տնտեսությունների շարքում դասվել էր Հայաստանը, Ուկրաինան, կասկածների տեղիք է տալիս: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը' ընդգծելով' նման կասկածների առիթ է տալիս Ուկրաինայի նման հզոր տնտեսություն ունեցող երկրի' այդ ցուցակում հայտնվելը:

Ի դեպ, այդ վերլուծությանն էր այսօր անդրադարձել նաեւ «Новое Время»-ն' շեշտելով, որ արդյունքում այդ հոդվածով Դ. Ֆիշերը ոչ միայն վարկաբեկեց ինքն իրեն, այլեւ «Forbes»-ին:

Պարբերականը գրում է, որ Ֆիշերն ինքն իրեն չի համարում տնտեսագիտական լրագրության լուրջ ներկայացուցիչ. ժուռնալիստիկայի բնագավառում նա հիմնականում զբաղվել է առագաստանավային սպորտի մասին հոդվածներ պատրաստելով: Ներկայացնելով Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները' պարբերականը Հայաստանին իր ՀՆԱ ցուցանիշներով 118-րդ տեղին է հասցնում, իսկ հարեւան Վրաստանին, որն ըստ Դ. Ֆիշերի' զարգացող տնտեսություն ունեցող երկիր է, 120-րդ տեղին:

Ըստ «Новое Время»-ի' Ֆիշերի հոդվածից ադրբեջանական քարոզչության «հոտ է գալիս»: Այդ պատճառով այն կոչ է անում «Ֆիշերի պատվիրված հոդվածը քաղաքական սպեկուլյացիայի զենք դարձրած քաղաքական ուժերին մի պահ կանգ առնել եւ ջուր չլցնել ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին»:

Անդրադառնալով «Forbes»-ում տեղ գտած վերլուծությանը' նշենք, որ 2011թ-ի աշխարհի վատագույն տնտեսությունը համարվել էր Մադագասկարը, այնուհետեւ Հայաստանը, Գվինեան: Հնգյակը եզրափակել են Ուկրաինան եւ Ճամայկան:

«Forbes»-ը վարկանիշային աղյուսակը կազմել է' հաշվի առնելով երկրների' վերջին երեք տարիների ՀՆԱ–ի եւ գնաճի վիճակագրությունը (ներառյալ' 2012թ-ի ԱՄՀ կանխատեսումները), բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն եւ այդ երկրների առեւտրային հաշվեկշիռը:

Հայերեն English

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում