Կարծիքներ

Գ. Սահակյան. «ՀԱԿ-ի ընտրազանգվածը նոսրանում է»

1 րոպեի ընթերցում

Գ. Սահակյան. «ՀԱԿ-ի ընտրազանգվածը նոսրանում է»

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրեսի ընտրազանգվածը նոսրանում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը' դրանով հիմնավորելով այն, որ ՀԱԿ-ը կրկին անցել է արմատական բառապաշարի օգտագործմանը:

Ըստ Գ.Սահակյանի' մինչ հերթական ընտրությունները կոնգրեսին ժամանակը չի բավարարի նոր ընտրազանգված հավաքելու համար: Նրա դիտարկմամբ՝ ՀԱԿ-ից հեռանում է ոչ միայն ժողովուրդը, այլեւ ղեկավար կազմի անդամները:

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ ՀԱԿ-ը կազմաքանդվում է, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ կոնգրեսը շատ օգտագործեց այդ բառը, եւ հիմա դա տեղի է ունենում հենց իր հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում