Կարծիքներ

Գ. Հարությունյան. «Լրատվական դաշտը կանոնակարգելու կարիք կա»

2 րոպեի ընթերցում

Գ. Հարությունյան. «Լրատվական դաշտը կանոնակարգելու կարիք կա»

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետք է կանոնակարգել լրատվական դաշտը, ուղղորդել քարոզչական մոտեցումները. այդ նպատակով կարիք կա ստեղծելու համախմբված կառույց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանը' «Հայկական տեղեկատվական ռեսուրսների համագործակցության խնդիրները տեղեկատվական անվտանգության համատեքստում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ: Մասնակիցները քննարկեցին Հայաստանի լրատվական դաշտի ուժեղ եւ թույլ կողմերը տարածաշրջանային ու միջազգային քարոզչական ուղղություններում' միաժամանակ անդրադառնալով նաեւ ներքին խնդիրներին:

«Հարկավոր է ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն տեղի հայկական լրատվամիջոցները, այլեւ Սփյուռքի հայկական մամուլը' փորձելու համար հասկանալ, թե ինչպիսի տեղեկություններ են շրջանառվում Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության մասին: Այդ նպատակով հարկավոր է սերտորեն աշխատել նաեւ Սփյուռքի հայկական կառույցների, այդ թվում' նաեւ Հայաստանի դեսպանատների եւ հյուպատոսարանների հետ»,- ասաց քարոզչական պայքարի փորձագետ Վահրամ Միրաքյանը: Նրա խոսքով' ցանկալի կլիներ պետական օժանդակությամբ լրագրողական դասընթացների կազմակերպումը Սփյուռքի հայ լրատվական դաշտի ներկայացուցիչների համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում