Կարծիքներ

Գ. Մինասյան. «Ադրբեջանը դարձել է տարածաշրջանային կայունության ամենամեծ վտանգը»

1 րոպեի ընթերցում

Գ. Մինասյան. «Ադրբեջանը դարձել է տարածաշրջանային կայունության ամենամեծ վտանգը»

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում կազմակերպված շքերթի ժամանակ նախագահ Իլհամ Ալիեւի կողմից արտահայտված մտքերն անթույլատրելի են: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը, դովիլյան հայտարարության մեջ Մինսկի եռանախագահները միանշանակ հայտարարեցին, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:

«Ի.Ալիեւն անում է ճիշտ հակառակը, ուստի մենք կարող ենք ակնկալել, որ համապատասխան վերաբերմունք կցուցաբերվի, որը կարող է տարբեր դրսեւորումներ ունենալ: Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանային կայունության ամենամեծ վտանգը, եւ առնվազն պետք է արգելվի ռազմական տեխնիկայի ներհոսքը դեպի Ադրբեջան»,- ասաց Գ. Մինասյանը: Նրա խոսքով' այն երկիրը, որը հարեւան ժողովրդի նկատմամբ ռասիզմ է քարոզում իր տարածքում, պետք է սահմանափակումների ենթարկվի ռազմական տեխնիկայի ձեռքբերման տեսակետից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում