Մշակույթ

Ներկայացվեց սփյուռքահայ գրող Մ. Ադամյանի «Թատերգություններ» գիրքը

3 րոպեի ընթերցում

Ներկայացվեց սփյուռքահայ գրող Մ. Ադամյանի «Թատերգություններ» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երաժշտական ընկերությունում այսօր ներկայացվեց սփյուռքահայ գրող Մանուել Ադամյանի «Թատերգություններ» գիրքը: Այն հրատարակվել է Հայաստանում եւ կներկայացվի նաեւ Սփյուռքում: Մ. Ադամյանը ծնվել է Բեյրութում, այժմ ապրում է Լոնդոնում:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մ. Ադամյանը, գիրքը 15 թատերգությունների հավաքածու է: Նրանում տեղ դտած «Անողոք ճակատագիր»-ը, «Սփյուռք կոչեցեալ»-ը, «Մեծ եղեռն»-ը նախորդ տարիներին լույս են տեսել առանձին գրքերով:

«Գրքում զետեղված ստեղծագործությունները պատմական-հայրենասիրական են: Կան նաեւ հոգեբանական դրամաներ: Այսինքն' ստեղծագործություններն այնպես են գրված եւ այնպիսի թեմաներով են, որ նախատեսված է յուրաքանչյուր ընթերցողի համար: Կարծում եմ' յուրաքանչյուրը կարող է իրենը գտնել այս գրքում»,-ասաց Մ. Ադամյանը: «Թատերգություններ»-ում կան պիեսներ, որոնք արդեն բեմադրվել են:

Մ. Ադամյանը 15 գրքի հեղինակ է: Նա գրական աշխարհ մուտք է գործել որպես բանաստեղծ, սակայն 80-ական թվականների սկզբին բանաստեծություններին զուգահեռ հանդես է եկել նաեւ որպես թատերագիր: Նշված ժամանակահատվածում Միջին Արեւելքի սփյուռքի մեջ քաղաքական նոր շարժումներ տեղի ունեցան: Այդ իրողությունները պատճառ դարձան, որ լույս տեսնի «Անողոք ճակատագիր» եւ «Սփյուռք կոչեցեալ» թատերական գործերը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Մ. Ադամյանը հայկական Սփյուռքի կարեւորագույն դեմքերից մեկն է: Նա մեծ դերակատարություն ունի Սփյուռքի հայապահպանության գործում:

«Շատ ուրախ ենք կազմակերպելու նրա գրքի շնորհանդեսը: Կարծում եմ' Մ. Ադամյանը բավականին հետաքրքիր է ներկայանում հայ հասարակությանը այս գրքով: Նա անդրադառնում է քրիստոնեության արմատներին, հայապահպանության ներկա իրավիճակին եւ այլն»,-ասաց Հ. Հակոբյանը:

Մ. Ադամյանը 2010թ-ին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգեւատրտվել է «Մովսես Խորենացի» մեդալով, Սփյուռքի նախարարության պատվոգրով, ինչպես նաեւ Լեռանային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով եւ հուշամեդալով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում