Ռ.Կիրակոսյան. «Կազանը դիվանագիտության վերջին շանսը չէր»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազանը դիվանագիտության վերջին շանսը չէր: Այսօր «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ նախագահների կազանյան հանդիպումից հետո» խորագրով սեմինար-քննարկման ընթացքում նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Խոսելով այն մասին, թե ինչու կազանյան հանդիպումը չբերեց ցանկալի արդյունքներ, Ռ.Կիրակոսյանը նշեց, որ այս հարցում իր դերն է խաղացել նաեւ եղանակային հանգամանքը, քանի որ ամառային շրջանում Ադրբեջանի կողմից ռազմական սադրանքի հնարավորությունն առավել մեծ էր: Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբին մոտ կանգնած իր աղբյուրները' քաղաքագետը նշեց, որ մինչեւ Կազանի հանդիպումը, Ադրբեջանը որոշ զիջումների խոստում էր տվել, որն առնչվում էր հանրաքվեին, քանի որ երկար տարիներ Ադրբեջանը պնդում էր, որ հանրաքվեն պետք է անցկացվի Ադրբեջանի ողջ տարածքում, սակայն ադրբեջանցիներն այս անգամ խոստացել էին վերանայել ցուցակները: «Կազան հասնելուն պես Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել են բանակցային սեղանի շուրջ նորից բարձրացնել այն հարցերը, որոնց վերաբերյալ արդեն իսկ համաձայնություն էր ձեռքբերվել»,- շեշտեց Ռ.Կիրակոսյանը' դա հիմնականում պատճառաբանելով այն հանգամանքով, որ Ադրբեջանը պատրաստվում էր հունիսի 26-ին Բաքվում կայանալիք զինվորական շքերթին եւ չէր ցանկանում զիջումների գնալ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով' ներկայում հիմնական հարցն արդեն ոչ թե Կազանի արդյունքներն են, այլ այն, թե ինչ է լինելու Կազանից հետո: «Միջազգային հանրությունը միաբերան պնդում է, որ հիասթափված է կազանյան հանդիպումից, ուստի հետագա զարգացումները հասկանալու համար անհրաժեշտ է տեսնել, թե ինչ միտումներ են դրսեւորվում»,- ասաց Մ.Սարգսյանը' այդ առումով մեջբերելով հունիսի 15-ին Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ լսումների ընթացքում ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի խոսքերը, ով ասել էր, որ Կազանում համաձայնության չստորագրման պարագայում, ՄԽ-ն հանդես կգա նոր առաջարկներով:

Անդրադառնալով ադրբեջանական դիվանագիտության պահվածքին' նա նշեց, որ Ադրբեջանը չի ժխտում այն փաստը, որ չի գնացել համաձայնության, սակայն էական հանգամանքն այն է, որ որեւէ ադրբեջանցի պաշտոնյա չի հայտարարել, թե բանակցությունները դադարեցվում են:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա