Ըստ Վ. Հովնանյանի` Հայաստանն ավելի հետաքրքիր է դառնում ներդրողների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներդրումային քաղաքականության առումով ավելի հետաքրքիր է դառնում ներդրողների համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման կարծիք հայտնեց գործարար Վահագն Հովնանյանը' մանրամասնելով, որ դրան նպաստում են նախ հստակեցված օրենքները: Վերջիններս էլ, ըստ բանախոսի, պետք է լինեն ավելի ճկուն' գործատուին եւ աշխատողին տալով ազատ գործելու հնարավորություն: Այդ առումով գործարարը ցավոտ խնդիր համարեց աշխատաժամի սահմանափակումը: «Եթե աշխատողն ուզում է աշխատել, ապա ինչո՞ւ նրան դա արգելել»,- ասաց Վ. Հովնանյանը:

Ասուլիսին հրավիրված ԱԺ պատգամավոր Մամվել Բադեյանն էլ պարզաբանեց, որ համապատասխան օրենքը ոչ մի արգելք չի դնում այդ առումով, պարզապես կան հստակ սահմանված աշխատանքային ժամեր եւ օրեր: «Մարդը քառասունժամյա աշխատանքի իրավունք ունի, իսկ եթե ավելի ես աշխատացնում, պետք է ավելի էլ վարձատրես»,- ասաց Մ.Բադեյանը:

Վ. Հովնանյանը հաջորդ կարեւոր խնդիրը համարեց շուկայի մոնոպոլիզացված լինելու հանգամանքը: «Եթե մոնոպոլիզացվում է ոլորտը, ապա գների կարգավորման խնդիր է առաջանում: Սա խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացմանը: Պետք է քաջալերել միջին եւ փոքր բիզնեսին»,- ասաց գործարարը' հույս հայտնելով, որ ՀՀ կառավարության' այդ խնդրի լուծմանն ուղղված քայլերն իրենց կարդարացնեն:

Հայերեն English

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում