Կարծիքներ

Ըստ Վ.Աթանեսյանի` Կազանում Ադրբեջանը որոշակի վերապահումներ է արել

1 րոպեի ընթերցում

Ըստ Վ.Աթանեսյանի` Կազանում Ադրբեջանը որոշակի վերապահումներ է արել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հիմա չենք կարող իմանալ,թե Կազանում Ադրբեջանն արդյո՞ք փակել է համաձայնության գալու դուռը, թե՞ որոշակի վերապահումներ է արել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:Նա կարծում է, որ Ադրբեջանն ինչ-որ վերապահումներ է արել' հույս ունենալով, թե իր ռազմական, տնտեսական եւ այլ ազդեցության լծակներով կարող է պարտադրել ԼՂՀ-ին այնպիսի լուծում, որն իր համար ձեռնտու է:

«Կազանյան հանդիպման արդյունքների վրա վճռական ազդեցություն է ունեցել Թուրքիան: Դրա պատճառը շատ ակնհայտ քաղաքական հաշվարկ է»,- ասաց նա' հավելելով, որ եթե Կազանում որեւէ առաջընթաց լիներ, ապա Թուրքիան ստիպված կլիներ հայտարարել, թե երբ, ինչպես եւ ինչ ժամանակացույցով է պատրաստվում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ Թուրքիան այսօր դրան պատրաստ չէ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում