Կարծիքներ

Ս. Սաֆարյան. «Ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը շատ մեծ խնդիրների առաջ կկանգնի»

1 րոպեի ընթերցում

Ս. Սաֆարյան. «Ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը շատ մեծ խնդիրների առաջ կկանգնի»

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չեմ հավատում ղարաբաղյան պատերազմի վերսկսմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը' ընդգծելով, որ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը շատ մեծ խնդիրների առաջ կկանգնի: Նրա համոզմամբ' պատերազմի բացառման ամենակարեւոր գործոններից է տարածաշրջանի եվրոպականացումը եւ միջազգային ազդեցության հարցը: Բանախոսն առանձնացրեց հատկապես Դովիլում պատերազմի վերսկսման մասին արված շատ խիստ զգուշացումը: Նա եւս ընդգծեց, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետեւանքով կազանյան հանդիպումը բեկումնային չեղավ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում