Ըստ Ա. Շաքարյանի` Թուրքիայի համար գերակա են աշխարհաքաղաքական շահերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան առաջին անգամ չէ, որ փորձում է օգտվել հարեւան պետության ներքին անկայուն վիճակից' այնտեղ թուրքամետ գործիչների իշխանություն հաստատելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը' հավելելով, որ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունների թեժացում նկատվել էր դեռեւս 1957 եւ 1998 թվականներին. վերջին դեպքում թուրք-սիրիական պատերազմական գործողություների բացառման գործում մեծ նպաստ ունեցավ Եգիպտոսի արդեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:

«Թուրքիան, որքան էլ մեծ շահեր ունենա որեւէ հարեւան պետությունից, երբեք առիթը բաց չի թողնի դիմելու ռազմական միջամտության ու ընդլայնելու իր սահմանները: Մի քանի տարի առաջ էր, երբ Սիրիայի հետ կնքվեց հատուկ համաձայնագիր, որով երկու պետությունների միջեւ հաստատվեց առանց վիզային ռեժիմ: Միաժամանակ Սիրիան համարվում է թուրքական արտադրանքների ամենամեծ ներկրողն ու հսկայական նշանակություն ունի Թուրքիայի տնտեսության ընդհանուր աճի վրա: Սակայն, արի ու տես, որ Թուրքիայի համար աշխարհաքաղաքական շահերն ավելի բարձր են, քան տնտեսականը»,- նշեց Ա. Շաքարյանը' հավաստիացնելով, որ Սիրիայի դեպքում գրեթե բացառվում է ՆԱՏՕ-ի հարձակումը վերջինիս վրա, քանի որ Սիրիայի թիկունքում կանգնած են Ռուսաստանն ու Չինաստանը, միաժամանակ բոլոր այն պետությունները, ովքեր ռազմական ոտնձգության կդիմեն Սիրիայի հանդեպ, գործ կունենան նաեւ Իրանի հետ: «Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով' Թուրքիան մնում է տարածաշրջանային միակ պետությունը, որը կարող է դիմել սադրանքի' փորձելով սեփական ճարպիկ քաղաքականությունը քողարկել ժողովրդավարական գաղափարների քողի տակ»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Սիրիայի հայկական համայնքին ու նրա մոտեցմանը ներքաղաքական ճգնաժամին' արաբագետ Արայիկ Հարությունյանն ասաց, որ հայերը միշտ սատար են կանգնել իշխող վարչակարգին: «Բաշար Ալ Ասադի ու նրա հոր իշխանության ժամանակ հայկական համայնքը մնացել է ամենահարգված փոքրամասնություններից մեկը: Որպես կանոն' երբեք ճնշումների չի ենթարկվել' ո'չ ազգային, ո'չ էլ կրոնական հողի վրա: Հաշվի առնելով այս ամենը' հայկական համայնքը կողմ է իշխող վարչակազմի պահպանմանը»,- նշեց Ա. Հարությունյանը:

Հայերեն English

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են