Կարծիքներ

Վ. Բոստանջյան. «Կազանյան հանդիպումը դրական էր Հայաստանի համար»

1 րոպեի ընթերցում

Վ. Բոստանջյան. «Կազանյան հանդիպումը դրական էր Հայաստանի համար»

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումը դրական էր Հայաստանի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը' հավելելով, որ Հայաստանը ներկայացավ որպես ժողովրդավարական եւ հանդուրժողական երկիր: «Իսկ ադրբեջանական կողմը կամաց-կամաց հասկանում է, որ պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղից»,- ընդգծեց պատգամավորը:

Նրա խոսքով' Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կնճռոտ խնդիր է, եւ միջազգային ողջ հանրությունն ակտիվորեն հետեւում է զարգացումներին: «Ուստի' յուրաքանչյուր հանդիպում դրական քայլ է հարցի լուծմանը մոտենալու առումով»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում