Կարծիքներ

Դ.Բաբայան. «Ադրբեջանը չի պատրաստվում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը»

1 րոպեի ընթերցում

Դ.Բաբայան. «Ադրբեջանը չի պատրաստվում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը չի պատրաստվում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը. դա է ցույց տալիս պրակտիկան: Այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը' անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի' երեկ Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ ունեցած ելույթին: «Իր ելույթում Ալիեւը հայտարարեց, որ պատերազմը դեռ չի ավարտվել, վերջացել է միայն առաջին փուլը, ինչպես նաեւ' իբր Արցախն ադրբեջանական հող է, եւ իրենք պատրաստվում են հետ վերադարձնել «իրենց» հողերը»,- ասաց Դ.Բաբայանը:

«Այս բոլոր հայտարարությունները ցույց են տալիս այդ պետության հիմնական, բուն էությունը, եւ դրանից մենք միայն մի հետեւություն կարող ենք անել, որ եթե Արցախի անվտանգության համակարգը թուլանա, ապա նրանք անպայման կփորձեն օգտվել այդ հանգամանքից, ուստի մենք պարտավոր ենք դա թույլ չտալ»,- շեշտեց Դ.Բաբայանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում