Ս. Մարտիրոսյան. «Հայաստանում առաջիկա ընտրությունների համատեքստում բլոգային ոլորտի աշխատանքը մեծ թափ կստանա»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի ինստիտուտում այսօր մեկնարկեց «Նոր ԶԼՄ-ներ, նոր մարտահրավերներ. առաջավոր փորձը նոր դարաշրջանում» թեմայով երկօրյա սեմինար, որին մասնակցում են լրագրողներ' Հայաստանից, Թուրքիայից եւ ԱՄՆ-ից:

Ինչպես սեմինարի բացման ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի ուսումնական ծրագրերի ղեկավար Նինա Իսկանդարյանը, սեմինարը լրագրողների փորձի փոխանակման հայ-թուրք-ամերիկյան նախագծի շրջանակներում եզրափակիչ միջոցառումն է: Սեմինարի ընթացքում կքննարկվեն բլոգների եւ քաղաքացիական լրագրության, ինտերնետային հեռուստատեսության, մուլտիմեդիայի, հետաքննական լրագրության, ինչպես նաեւ ԶԼՄ-ներում հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման հետ կապված հարցեր:

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, օտարերկրյա լրագրողներին ներկայացնելով ինտերնետային լրագրության հայկական փորձը, նշեց, որ տարիներ առաջ այն այնքան էլ մեծ տարածում չուներ Հայաստանում, քանի որ շատ քիչ էր ինտերնետից օգտվողների թիվը: «Տարիներ առաջ Հայաստանում օնլայն լրագրություն գրեթե գոյություն չուներ. Հայաստանից մարդիկ կարդում էին այլ երկրների օնլայն պարբերականները, սակայն վերջին տարիներին այս ոլորտում մեծ ակտիվություն է նկատվում»,- ընդգծեց Ս. Մարտիրոսյանը: Նրա խոսքով' Հայաստանում 2007թ-ի խորհրդարանական եւ 2008 թ-ի նախագահական ընտրությունների ընթացքում եւ հետո մեծ ակտիվությամբ սկսեցին գործել բազմաթիվ բլոգներ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բացեց իր բլոգը, որը, ճիշտ է, ներկայում չի թարմացվում, սակայն սկզբնական շրջանում այն բավականին արդյունավետ գործիք էր քաղաքացիների հետ անմիջական շփման համար: Ըստ նրա' վերջինիս առումով ուշագրավ է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնական բլոգը:

Ս. Մարտիրոսյանի խոսքով' հետաքրքիր միտում է նկատվում հայաստանյան քաղաքական գործիչների' սոցիալական ցանցերում ակտիվորեն գործելու առումով: Ըստ նրա' առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախաշեմին եւ դրանցից հետո բլոգային ոլորտի աշխատանքը մեծ թափ է ստանալու:

Ինդիանա համալսարանի լրագրության դպրոցի պրոֆեսոր Շերի Ռիկյարդին ներկայացրեց ԱՄՆ-ում մուլտիմեդիայի կիրառությունը' նշելով, որ վերջինս ընթերցողին կլանում է եւ դարձնում իրադարձությունների անմիջական մասնակից: Ըստ նրա' ցանկացած երկիր, այդ թվում' Հայաստանը, լրատվական դաշտում հաջողության հասնելու համար պետք է զարկ տա մուլտիմեդիայի կիրառությանը:

Հայերեն Русский

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26