Կարծիքներ

Ըստ Հ. Կարապետյանի` ՀՀ նախագահի փաստարկները բավականին համոզիչ էին

2 րոպեի ընթերցում

Ըստ Հ. Կարապետյանի` ՀՀ նախագահի փաստարկները բավականին համոզիչ էին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի' Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեր երկրի պաշտոնական մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերստեղծված ԵԽԽՎ ենթահանձնաժողովի բացասական դերակատարության վերաբերյալ, բավականին համոզիչ էին: Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

«Բավականին համոզիչ էին նախագահի' ԼՂ խնդրով զբաղվող ենթահանձնաժողովի աշխատանքներին հայկական պատվիրակության չմասնակցելու վերաբերյալ փաստարկները, քանի որ բացարձակապես հասկանալի չեն ենթահանձնաժողովի շարժառիթները: Բացի այդ, դեռեւս հարց է' այդ հանձնաժողովը կնպաստի՞, թե՞ կխանգարի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին, որն ավելի կոմպետենտ է, որն այսօր բավականին ճանապարհ է անցել հակամարտության լուծման նպատակով»,- ասաց Հ. Կարապետյանը: Նրա գնահատմամբ' հանրապետության նախագահի ելույթը ԵԽԽՎ-ում դիվանագիտական բնույթ ուներ եւ ուղղված էր ԵԽԽՎ-ի լսարանին ու միջազգային կառույցներին: Հ. Կարապետյանի կարծիքով' այն նպատակ ուներ ցույց տալու, որ այսօր Ադրբեջանում հակահայկական ռասիստական քարոզչություն է ծավալվում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների վերջին ելույթում եւս նման մի ակնարկ կար, եւ սրանից պետք է «բռնել» ու թեման շարունակել»,- նկատեց ՀՅԴ խմբակցության պատգամավորը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում