Կարծիքներ

Դ. Ջամալյան. «Կազանյան հանդիպումից կարելի է ակնկալել ԼՂ հարցում պատերազմը բացառող փաստաթղթի ընդունում»

2 րոպեի ընթերցում

Դ. Ջամալյան. «Կազանյան հանդիպումից կարելի է ակնկալել ԼՂ հարցում պատերազմը բացառող փաստաթղթի ընդունում»

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումից կարելի է ակնկալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ճանապարհին պատերազմը բացառող հայտարարության կամ փաստաթղթի ընդունում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը' անդրադառնալով նախագահների կազանյան հանդիպմանը սպասվող արդյունքներին: Ըստ նրա' նախագահների ցանկացած հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը փորձում է պատերազմի հեռանկարը կապել հանդիպման արդյունքի հետ: «Կազանյան հանդիպմանը չի պարտադրվի այնպիսի մի սցենար, որ հայկական կողմը զիջումների գնա: Մեր դիրքերն այնքան թույլ չեն, որ մեզ ստիպեն գնալ անցանկալի սցենարի: Ժամանակը մեր օգտին է, եւ մենք պետք է ամրապնդենք հաղթանակը»,- շեշտեց ռազմական փորձագետը:

Նրա խոսքով' պատերազմի մասին հայտարարությունները զուտ քարոզչական ենթատեքստ ունեն. ադրբեջանական եւ հայկական կողմերի ռազմական ներուժի հարաբերակցության մեջ որեւէ փոփոխություն չկա: Ըստ նրա' պատերազմի վտանգը, սակայն, միշտ առկա է:

«Արցախի ժողովրդին հաղթել չի լինի. ադրբեջանական բանակը միայն ատելության քարոզչությամբ պատերազմում չի շահի: 1988 թ-ից հետո այդ ատելությունը հասավ իր գագաթնակետին, սակայն դա չօգնեց Ադրբեջանին հաղթանակ ձեռք բերել. ադրբեջանական բանակը բարոյալքված էր»,- ընդգծեց Դ. Ջամալյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում