Տ. Սարգսյան. «21-րդ դարում փակ սահման ունենալը նոնսենս է»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել' առանց նախապայմանների: Համաշխարհային առաջատար BBC հեռուստատեսությանը տված հարցազրույցում շեշտել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով' Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնությունները հիմնվում են հենց այդ սկզբունքային ըմբռնման վրա: «Մենք ուրախ կլինենք, եթե մեր թուրք գործընկերներն էլ հանգեն այդ եզրակացությանը, որ 21-րդ դարում փակ սահման ունենալը նոնսենս է»,- նշել է ՀՀ վարչապետը: