Մ. Մինասյան. «ՀՀ նախագահն ի սկզբանե քաղաքական կամք դրսեւորել է` բոլոր առողջ հարցադրումներին լուծումներ տալու համար»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ի սկզբանե քաղաքական կամք դրսեւորել է երկխոսության եւ բոլոր առողջ հարցադրումներին լուծումներ տալու համար: Նման համոզմունք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ' ավելացնելով, որ երկխոսության համար քաղաքական կամք եղել է իշխանության, մասնավորապես' ՀՀԿ առաջնորդ Ս. Սարգսյանի կողմից: «Երկխոսությունը կայանում է, եւ փաստորեն որոշակի գործողություններ ընթացք ստացել են: ՀԱԿ-ն առաջարկել է պատվիրակություն ստեղծել, կարծում եմ' դրա կարիքը չկա: Հստակ ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ ՀՀԿ-ի փոխնախագահների կողմից, որ բոլոր այն հարցերը, որոնք ըստ ոլորտների կբարձրացվեն, դրանց շուրջ համապատասխան անձինք, կառույցների ներկայացուցիչները կերկխոսեն»,-ասաց Մ. Մինասյանը:

Նա անդրադարձավ նաեւ շրջանառվող խոսակցություններին, թե ՀՀԿ-ն ոչ մեկին չի ցանկանում լսել, հատկապես այդ հարցում «զրոյական» դերակատարում ունեցող մարդկանց կարծիքը հաշվի առնել: «Չեմ կարծում, որ ճիշտ է այսպիսի մեկնաբանություններ անելը: ՀՀԿ-ն միշտ ասել է, որ բաց է երկխոսության համար եւ պատրաստ է հարցեր քննարկել ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ ուրիշ քաղաքական ուժերի հետ: Եթե անպայման պահանջում են երկրի ղեկավարի կարծիքը, ապա ՀՀ նախագահն ինքը նպատակահարմար կգտնի պատասխանել կամ ոչ: Դա իր իրավասությունների սահմաններում է»,-ավելացրեց Մ. Մինասյանը:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններ անցկացնելուն, ապա պատգամավորը նշեց, որ առանց այն էլ հերթականին քիչ ժամանակ է մնացել եւ այսօր ասել, որ 8 ամիս չենք կարող սպասել ու հիմա պետք է անցկացվեն ընտրությունները, ճիշտ չեն: Ըստ Մ. Մինասյանի' նման մոտեցումները պարզապես ՀԱԿ-ի քմահաճույքներն են եւ կամակորությունները:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա