Կարծիքներ

Պ.Սեմնեբի. «Հայ-թուրքական հարաբերությունները պետք է ընթանան սեփական հունով` անկախ ԼՂ խնդրից»

2 րոպեի ընթերցում

Պ.Սեմնեբի. «Հայ-թուրքական հարաբերությունները պետք է ընթանան սեփական հունով` անկախ ԼՂ խնդրից»

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի Հարավային Կովկասում ու կարող է առանձնակի մեծ ներդրում ունենալ խաղաղության հաստատման գործում, հատկապես' Լեռնային Ղարաբաղի հարցում», -այսօր Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ընթացքում նման դիտարկմամբ հանդես եկավ Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին' հավելելով, որ Ռուսաստանն առանձնակի մեծ ակտիվություն է սկսել ցուցաբերել 2008թ-ին Վրաստանի հետ պատերազմից հետո:

«Ռուսաստանը տեսնում է տարածաշրջանում զարգացումները վերահսկելիությունից դուրս գալու կանխման անհրաժեշտությունը»,- ասաց Պ.Սեմնեբին' ընդգծելով, որ տարածաշրջանում պատերազմի բռնկումը վնասակար կլինի ինչպես կողմերի, այնպես էլ Ռուսաստանի եւ Եվրոպայի համար:

Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի դերին' Պ.Սեմնեբին նշեց, որ Թուրքիան հասկանալի պատճառներով չի խաղացել մեծ դեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի դադարեցման պատճառը, կարծում եմ, բոլորս էլ հասկանում ենք, ինչպես նաեւ հասկանում ենք դրա վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությունն ու այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը: Հայ-թուրքական հարաբերությունները պետք է ընթանան սեփական հունով' անկախ ԼՂ խնդրից, սակայն դրանց կարգավորումը կարող է ունենալ նաեւ դրական ազդեցություն խնդրի լուծման գործում»,- ընդգծեց Պ.Սեմնեբին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում