Կարծիքներ

Ս. Շաքարյանց. «ԼՂՀ-ն բանակցային հաջորդ փուլում դառնալու է կարեւորագույն խաղացող»

1 րոպեի ընթերցում

Ս. Շաքարյանց. «ԼՂՀ-ն բանակցային հաջորդ փուլում դառնալու է կարեւորագույն խաղացող»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի հաջորդ փուլում Արցախը դառնալու է կարեւորագույն խաղացող եւ որոշող: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը' հավելելով, որ պետք է հաշվի առնվեն Արցախի դիտարկումները, առաջարկությունները եւ առարկությունները: Նրա խոսքով' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների դովիլյան հայտարարության մեջ դա ակնարկվում էր:

Ինչ վերաբերում է Կազանում նախատեսված' Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման սպասելիքներին, քաղաքագետը նշեց, որ հնարավոր է' Ի. Ալիեւին պարտադրվի ստորագրել ռազմական ուժի կիրառումը բացառող հստակ փաստաթուղթ: «Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ուժային դիրքերից խոսել Հայաստանի եւ Արցախի հետ»,- ասաց քաղաքագետը' հավելելով, որ դովիլյան հայտարարությունը զգուշացում էր հենց Ադրբեջանին, որ ԼՂ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները ներքին սպառման համար են արվում: Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահը տարբեր հայտարարություններ է անում' կախված նրանից, թե որ երկրի տարածքում է գտնվում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում