Կարծիքներ

Ըստ Կ. Մանոյանի` հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թուրքիան նոր քայլ չի անի

2 րոպեի ընթերցում

Ըստ Կ. Մանոյանի` հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թուրքիան նոր քայլ չի անի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները որեւէ ազդեցություն չեն ունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը' վստահեցնելով, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն այլեւս չունի նախկին մեծ ազդեցությունը.այն վերջին ընտրությունների ժամանակ խորհրդարանական մանդատների կորուստ ունեցավ:

Բանախոսի համոզմամբ' Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նոր քայլեր չի անի: Կ. Մանոյանի խոսքով' Թուրքիայի խորհրդարանի օրակարգում այսօր այլ առաջնահերթ հարցեր ու խնդիրներ կան, օրինակ' Nabucco-ի վերաբերյալ ստորագրված փաստաթուղթ, որին Թուրքիայի «փոքր եղբայր» Ադրբեջանը որպես էներգետիկ մատակարար չի միացել ու այդ հանգամանքն օգտագործելու է Թուրքիայի դեմ:

Բանախոսը Թուրքիայի համար օրակարգային խնդիր համարեց նաեւ այդ երկրի աշխարհաքաղաքական ծրագրերը, մասնավորապես' Մերձավոր Արեւելքում: «Էրդողանն իր ելույթներում հավաստիացրել է, որ Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններն իրենց ազդեցությունը կունենան Բալկաններից մինչեւ Մերձավոր Արեւելք' Պաղեստին: Մեզ համար մտահոգիչ է Սիրիայի իրավիճակը, քանի որ Թուրքիան մարդասիրական նկատառումներով հնարավոր է մտնի Սիրիա' իր ներկայությունը հաստատելով այդտեղ»,- ասաց Կ. Մանոյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում