Կարծիքներ

Ըստ Ֆ.Լըֆորի` պետք է շարունակել անվերապահորեն սատարել Մինսկի խմբի գործունեությանը

2 րոպեի ընթերցում

Ըստ Ֆ.Լըֆորի` պետք է շարունակել անվերապահորեն սատարել Մինսկի խմբի գործունեությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ ութնյակ»-ի դովիլյան գագաթաժողովի ժամանակ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների նախագահների հայտարարությունը զգուշացնում է զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ուժի կիրառումից եւ հորդորում կողմերին լուծումը գտնելուն ուղղված համաձայնագիր կնքել սկզբունքների շուրջ։ Նման գնահատական «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Ֆիլիպ Լըֆորը' պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենա դովիլյան հայտարարաությունը հակամարտության կարգավորման գործընթացի վրա: «Մենք իսկապես ցանկանում ենք, որ այս կոչը լսվի եւ երկու երկրները համաձայնության հասնեն այս իմաստով, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բուն բանակցությունն անմիջապես սկսվի։ Նախագահ Մեդվեդեւի գլխավորությամբ Կազանի մոտակա գագաթաժողովը դրա պատեհ առիթն է ընձեռում։ Մենք հույս ենք տածում, որ այն բաց չի թողնվի»,- շեշտեց ֆրանսիացի պաշտոնյան։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային Եվրամիությունով փոխարինելու մասին խոսակցություններին' Ֆ.Լըֆորը նշեց, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահած Մինսկի խումբը ակտիվորեն աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում գտնելու ուղղությամբ եւ բանակցային գործընթացին հնարավորություն է տվել գրանցելու արդյունքներ»։

Նրա խոսքով' ԵԱՀԿ ՄԽ-ն փորձել է շահել հակամարտող կողմերի վստահությունը եւ չի անտեսում լուծում գտնելուն ուղղված ոչ մի ջանք։ «Պետք է արժանին մատուցել նրա հանձնառությանը եւ շարունակել անվերապահորեն, ինչպես դա անում է Եվրամիությունը, սատարել նրա գործունեությանը»,- ընդգծեց դիվանագետը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում