Կարծիքներ

Շ. Քոչարյան. «Եթե կազանյան հանդիպումից առաջընթաց չգրանցվի, կնշանակի` Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը»

1 րոպեի ընթերցում

Շ. Քոչարյան. «Եթե կազանյան հանդիպումից առաջընթաց չգրանցվի, կնշանակի` Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների դովիլյան հայտարարությունն առաընթաց է ակնկալում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների' առաջիկայում Կազանում կայանալիք հանդիպումից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը' խորհուրդ տալով սպասել եւ տեսնել' կգրանցվի արդյոք այդ առաջընթացը, թե ոչ: «Եթե կազանյան հանդիպումից առաջընթաց չգրանցվի բանակցային գործընթացում, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը»,- ընդգծեց Շ. Քոչարյանը:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին' ավելացնելով, որ «եթե Ադրբեջանը պատրաստ լինի տալ իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի կարգավորման գործընթացում արձանագրել ակնկալվող առաջընթացը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում