Մ. Բադեյան. «Հասարակությունը հոգնել է քաղաքական խաղերից»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներքաղաքական դաշտում ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի երկխոսությունը դեռ հեռակա բնույթ է կրում: Քաղաքական ուժերն այս կամ այն հարցի վերաբերյալ իրենց տեսակետները փոխանակում, մոտեցումները ներկայացնում են զանգվածային լրատվամիջոցներով, Ազատության հրապարակում եւ այլն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԼՂՀ Արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը' փաստելով, որ ՀԱԿ-ի առաջադրած որոշակի խնդիրներ իշխանությունը լուծել է:

Ա. Մելիքյանի խոսքին անհամաձայնություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը: Նա նկատեց, որ ճիշտ չէ հարցը միանշանակ կապել ՀԱԿ-ի հետ: Իշխանությունը, ըստ նրա, ոչ թե ականջալուր է ՀԱԿ-ին, այլ հասարակության պահանջներին:

Ինչ վերաբերում է երկխոսությանը, Մ. Բադեյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունը միշտ բաց է եղել քննարկումների, բանակցությունների համար, եւ պաշտոնականացնելու, պատվիրակություն ստեղծելու անհրաժեշտություն չկա: Նրա խոսքով' արտահերթ ընտրությունների հարցի շուրջ բանակցելու անհրաժեշտություն էլ չկա, քանի որ իշխանությունը չի գտնում, որ դա պետք է:

«Հասարակությունը հոգնել է պառակտումից, իրար «միս ուտելուց», քաղաքական խաղերից: Երկիրը գնում է զարգացման ճանապարհով, եւ արտահերթ ընտրություններ պետք չեն»,-ասաց Մ. Բադեյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ՀԱԿ-ում այլ առաջնորդ ձեւավորվի, Ա. Մելիքյանն ասաց, որ ինքն առավել քան վստահ է, որ այսօր ՀԱԿ-ի շրջանակում չկա որեւէ մեկը, որը կարողանա այդ կառույցը համախմբել:

Հայերեն Русский

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին