Կարծիքներ

Գ. Մակարյան. «Հայ գործարարների շրջանում ընդգծված է արագ հարստանալու տենչը»

2 րոպեի ընթերցում

Գ. Մակարյան. «Հայ գործարարների շրջանում ընդգծված է արագ հարստանալու տենչը»

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գործարարների շրջանում ընդգծված է արագ հարստանալու տենչը' ոչ միշտ բիզնեսի օրեքներով: Այս համոզմունքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը' ավելացնելով, որ նույն միտումն ինքը նկատում է նաեւ որոշ ԱՊՀ երկրների գործարարների շրջանում:

Ընդգծելով հայ գործարարների շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը' Գ. Մակարյանը հայտնեց, որ միությունն իր քայլերը նպատակաուղղում է, մասնավորապես, երիտասարդ գործարարների գործունեության զարգացմանը, որոնք առավել եռանդուն են եւ ստեղծագործ միտք ունեն: «Հայաստանում օրենսդրական դաշտը տարեցտարի բարելավում է, ինչը մշտապես խթանում է գործարար միջավայրի զարգացմանը»,-նկատեց նա' ընդգծելով, օրինակ, պետական գնումների, աշխատանքային օրենսգրքի, փոքր բիզնեսի վերաբերյալ վարչական ընթացակարգերի փոփոխությունները:

Հայաստանյան տնտեսության մեջ վերջին 5-6 տարիների ընթացքում պահպանվում է ներմուծման ցուցանիշի' 20-25 տոկոսով գերակշռումն արտահանման ցուցանիշի նկատմամբ, որը դիվերսիֆիկացնելու համար, բանախոսի հավաստմամբ, շուրջ 15 ապրանքատեսակների ցանկ է մշակվում, որոնք կնպաստեն արտահանման ուղղվածության ծավալների խոշորացմանը: Դրանց թվում նա առանձնացրեց մոլիբդենը, կոնյակը, ադամանդեղենն ու ոսկեղենը: Գ. Մակարյանը նշեց նաեւ, որ ներմուծման ծավալների 50 տոկոսը կազմում են ընդամենը 25 ապրանքատեսակներ' գազից ու նավթից մինչեւ շաքարավազ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում