Կարծիքներ

Դ. Բաբայան. «Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա միջազգային հանրության լիիրավ անդամ»

1 րոպեի ընթերցում

Դ. Բաբայան. «Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա միջազգային հանրության լիիրավ անդամ»

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրությունը գալիս է այն եզրակացության, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը չի կարող տարբերվել նրա ներկայիս կարգավիճակից, ինչը դրական է: Այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը' անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակը չի կարող էապես տարբերվել այն կարգավճակից, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի այսօր, ուստի անհրաժեշտ կլինի միջանկյալ այդ կազմավորման միջազգային ճանաչումը:

«Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա միջազգային հանրության լիիրավ անդամ: Իհարկե, մինչ այդ կան անվտանգության հարցեր, սահմանների ճշտման հետ կապված խնդիրներ»,- շեշտեց Դ. Բաբայանը: Նրա խոսքով' կարգավիճակի շուրջ քննարկումներ, առանց սահմանների համաձայնեցման, քիչ հավանական է, որ տեղի ունենան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում