Կվերապատրաստվեն թանգարանային շուրջ 100 աշխատակիցներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում թանգարանային աշխատակիցների համար կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ: Աշխատանքներն իրականացվում են «Մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ վերաորակավորման համալիր» ծրագրի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակութի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Նորա Դայանը, նախատեսվում է դասընթացներում ընդգրկել մարզերի ու Երեւանի թանգարանների շուրջ 100 աշխատակիցների:

Դասընթացների թեմաները տարբեր են լինելու' առարկաների պահպանություն եւ հաշվառում, թանգարանային մարքեթինգ եւ այլն: Ն. Դայանը նշեց, որ մինչ դասընթացները, աշխատանքներ են տարվում թանգարանների հետ, եւ դիտարկելով եղած բացերը' ըստ դրանց էլ կազմվում են թեմաները: Այս տարի նախատեսվում է, որ Հայաստանից մի քանի նկարների վերականգնողներ կվերապատրաստվեն Ռուսաստանում: Ըստ վարչության պետի' այս տարի վերապատրաստման դասընթացներում կընդգրկվեն ոչ միայն նախարարության ենթակայության ներքո գործող թանգարանների աշխատակիցները:

Նախորդ տարի նույնպես իրականացվել են թանգարանային վերապատրաստման դասընթացներ: Ընդհանուր առմամբ վերապատրաստվել է շուրջ 110 աշխատակից: Հայաստանից նաեւ աշխատողներ են վերապատրաստվել Կազանում, Մինսկում եւ Վարշավայում:

Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գործում է շուրջ 60 թանգարան, իսկ ընդհանուր առմամբ' 110:

Հայերեն English Русский

OpenAI-ի և Anthropic-ի գործադիր տնօրենները կանչվել են Ավստրալիայի Սենատ ԱԲ թեմայով լսումների

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը