Կարծիքներ

Ա. Պողոսյան. «Հայաստանում «Մանկական Եվրատեսիլ»-ը եվրոպական լավագույն շոուների մակարդակին հավասար կլինի»

2 րոպեի ընթերցում

Ա. Պողոսյան. «Հայաստանում «Մանկական Եվրատեսիլ»-ը  եվրոպական  լավագույն շոուների մակարդակին հավասար կլինի»

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է «Եվրատեսիլի կազմկոմիտե», որում ընդգրկված են նախագահի աշխատակազմի ներակայացուցիչներ, բոլոր շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներ: Կազմկոմիտեի առաջին նիստն արդեն եղել է: Նիստին քննարկվել են ընդհանուր կազմակերպչական հարցեր, ձեւավորվել են աշխատանքային խմբեր:

«Հայաստանում «Մանկական Եվրատեսիլ»-ը եվրոպական լավագույն շոուների մակարդակին հավասար կլինի: Թեկուզ դա համարվում է Հանրային հեռուստաընկերության նախագիծը, բայց այն ունի այնպիսի բարձր վարկանիշ, որ պետության միջամտությունը անհրաժեշտ է»,-ասաց Ա. Պողոսյանը: Նրա խոսքով' բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվելու են լավագույն շոու ունենալու համար:

Հայտերի մրցակցային ընթացքից հետո միջոցառման ղեկավարող խումբը որոշում է կայացրել «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հյուրնկալման իրավունքը տալ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը: «Մակական Եվրատեսիլ»-ը կկայանա Երեւանում' Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Մինսկում Վլադիմիր Արզումանյանը «Մամա» երգով հաղթել է մրցույթում' վաստակելով 120 միավոր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում