Կարծիքներ

Ըստ Գ. Մինասյանի` առկա է իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերություն ստեղծելու ձգտում

1 րոպեի ընթերցում

Ըստ Գ. Մինասյանի` առկա է իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերություն ստեղծելու ձգտում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանություն-ընդդիմություն երկխոսություն չկա, պարզապես ներկայում կա իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերություն ստեղծելու ձգտում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը' համոզմունք հայտնելով, որ դա իսկապես մեր պետության, հասարակության զարգացման համար ամենանպաստավոր իրավիճակն է:

«Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ցնցումներով որեւէ տեւական հաջողություն արձանագրելն անհնար է: Միայն էվոլուցիոն, իրենց չհամընկնող դիրքերը քաղաքակիրթ ձեւով ներկայացնելու ճանապարհով է հնարավոր զարգացում ապրել»,- ասաց պատգամավորը' եւս մեկ անգամ ընդգծելով որ իշխանության եւ ընդդիմության միջեւ ոչ թե երկխոսություն է առկա, այլ այն գիտակցումը, որ երկրի տեւական առաջընթացը միայն ու միայն քաղաքակիրթ փոխհարաբերություն ստեղծելու պարագայում է հնարավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում