Ըստ Դ. Հարությունյանի` ընտրական նոր օրենսգիրքը որակապես նոր մակարդակի կբարձրացնի առաջիկա ընտրությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական բարեփոխված օրենսգրքում, որն Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ սկսեց քննարկել երեկ, կատարվել են ինը տասնյակ փոփոխություններ, որոնք փոխելու են ընտրական գործընթացների ողջ ընթացքը' սկսած նախընտրականից, ավարտած հետընտրական գործընթացներով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով' Ընտրական օրենսգրքի փոփոխությունները վերաբերում են դիտորդների իրավունքներին, քվեարկության ամփոփմանը, հետընտրական փուլերում գործընթացների կազմակերպմանը եւ այլն: Ըստ Դ. Հարությունյանի' կարեւոր փոփոխություններից է խորհրդարանական ընդդիմությանն ընտրական հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու իրավունքի տրամադրումը, որը կարող է վերահսկել ընտրությունների ընթացքը:

Պատգամավորի խոսքով' անգամ այն երկրներում, որտեղ ընտրություններն ընթանում են առանց խնդիրների, Ընտրական օրենսգրքերը բարեփոխվում են: «Իսկ այն երկրներում, որտեղ ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունն այնքան էլ մեծ չէ, Ընտրական օրենսգրքերն ավելի հաճախ են փոխվում' արձագանքելու բարձրացված խնդիրներին, բարելավելու ընտրությունների որակը: Ընտրական օրենսգիրքը բարեփոխվել է հենց այդ տեսանկյունից, հաշվի են առնվել քննադատական դիտողությունները»,- ընդգծեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Նրա հավաստմամբ' արվել է ամեն ինչ բացառելու համար հնարավոր կեղծիքների սողանցքները: «Փորձել ենք ներմուծել այնպիսի մեխանիզմներ, որոնք երբեւէ չեն եղել հայաստանյան օրենսդրության մեջ: Ոչ մի երկրում հարյուր տոկոսով հնարավոր չէ բացառել ընտրակեղծիքները»,- նշեց Դ. Հարությունյանը: Ըստ նրա' նոր օրենսգիրքն առաջիկա ընտրությունները Հայաստանում որակապես նոր մակարդակի բարձրացնելու հիմք է տալու: Անդրադառնալով ՀՅԴ-ի' օրենսգրքին դեմ արտահայտվելուն' Դ. Հարությունյանը նշեց, որ այն պայմանավորված է քաղաքական գործընթացներով: ՀՅԴ-ի ներկայացրած չորս առաջարկություններից երեքը չեն ընդունվել, «փոխարենն ընդունվել են ավելի կարեւոր առաջարկություններ»:

Հիշեցնենք, որ խորհրդարանում Հայաստանի Ընտրական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթներն առաջին ընթերցմամբ ընդունվել են: Նախօրեին այն ներկայացվեց երկրորդ ընթերցման, եւ հնարավոր է, որ այսօր ԱԺ նիստում այն ընդունվի նաեւ երկրորդ ընթերցմամբ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ իրենք դիմել են ԱԺ-ին' երրորդ ընթերցումը կազմակերպել 24 ժամվա ընթացքում:

Հայերեն English Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին