Կարծիքներ

Ըստ Մ. Ալեքսանդրովի` ԼՂ-ն հասունացել է անկախության համար

2 րոպեի ընթերցում

Ըստ Մ. Ալեքսանդրովի` ԼՂ-ն հասունացել է անկախության համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեցտարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարելավվում են սոցիալ-տնտեսական ցուցանիշերը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի հարցերով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը' այդ ցուցանիշերը դրականորեն տարբերվում են այնպիսի երկրների արդյունքներից, ինչպիսին Աբխազիան է եւ Հարավային Օսիան: Մ. Ալեքսանդրովի խոսքով' Լեռնային Ղարաբաղը հասունացել է անկախության համար, սակայն մի քանի գործոններ խոչընդոտում են հարցի արդարացի կարգավորմանը:

«Մենք տեսնում ենք, որ ղարաբաղյան հարցի շուրջ իրավիճակը կրկին սրվում է: Լարվածությունը գնալով մեծանում է, սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելանում են: Չնայած դրան' միջազգային հանրության կողմից համարժեք պատասխան չի տրվում»,-ասաց Մ. Ալեքսանդրովը: Ըստ նրա' ռազմատենչ հայտարարությունները, առավել եւս գործողությունները պետք է խիստ գնահատականի արժանանան միջազգային հանրության կողմից: Կովկասագետը ճիշտ չի համարում այն մոտեցումը, որ լարվածության սրման պարագայում միջազգային կառույցները հայտարարություններում դնում են հավասարության նշան:

«Որպես կանոն' կոչ է արվում, որ կողմերը պետք է հանգստանան, պետք է դադարեն ռազմական հայտարարություներով հանդես գալ եւ այլն: Դրանցում չի առանձնացվում, թե ով է իրականում լարվածության ստեղծման, ռազմական կոչերի, գործողությունների իրական նախաձեռնողը»,-ավելացրեց Մ. Ալեքսանդրովը: Նա նշեց, որ միջազգային հանրության այդ մոտեցումը մտահոգության տեղիք է տալիս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում