Կարծիքներ

Ռ. Միրկադիրով. «Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա միանգամայն հնարավոր է, որ հարված ստանա Ռուսաստանից»

1 րոպեի ընթերցում

Ռ. Միրկադիրով. «Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա միանգամայն հնարավոր է, որ հարված ստանա Ռուսաստանից»

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա միանգամայն հնարավոր է, որ գլխին հարված ստանա Ռուսաստանից»,- այսօր Երեւանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանական «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը, ով մասնակցում է «Կովկաս-2010» խորագրով մեկօրյա միջազգային գիտաժողովին:

Ըստ նրա' նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում կփլուզի Հարավային Կովկասում ստեղծված փոխհարաբերությունների ողջ համակարգը: «Տարածաշրջանի երկրներն աստիճանաբար ազատվել են այն վախից, որն առկա էր 2008 թվականից ի վեր' ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո, իսկ ռազմական գործողությունների դեպքում չի հաջողվի արագ տեղայնացնել հակամարտությունը»,- ասաց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում