Կարծիքներ

Ըստ Ա. Շահբազյանի` միջազգային հանրությունը շփման գծում կատարված դեպքերի վերաբերյալ գնահատականում երկակի չափանիշերով է առաջնորդվում

2 րոպեի ընթերցում

Ըստ Ա. Շահբազյանի` միջազգային հանրությունը շփման գծում կատարված դեպքերի վերաբերյալ գնահատականում երկակի չափանիշերով է առաջնորդվում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՐՊԵՍ: Միջազգային հանրությունը շփման գծում կատարված իրադարձությունների վերաբերյալ գնահատականում երկակի չափանիշերով է առաջնորդվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը' անդրադառնալով Ադրբեջանի դիպուկահարների կողմից սպանված քաղաքացիական անձի դեպքին: Նրա խոսքով' այնիպիսի ավանդույթ է ստեղծվել, որ բոլոր դեպքերում երկու կողմերը մեղավոր են:

«Ակնհայտ է, որ այստեղ կա ադրբեջանական շանտաժը: Սա դատապարտելի է, երբ միջազգային հանրությունը հանդուրժում է այս գործելակերպը: Այստեղ շատ հստակ մոտեցում է անհրաժեշտ: Պետք է բացահայտվեն շփման գծում կատարված դեպքերը եւ պատժվեն մեղավորները: Վերջիվերջո մարդիկ են զոհվում անհասկանալի պայմաններում»,-ասաց Ա. Շահբազյանը: Նա նշեց, որ հայկական կողմը պետք է ոչ միայն շատ կոշտ խոսի, այլեւ կոշտ դիրքորոշում դրսեւորի սահմանի վրա' տալով համարժեք պատասխան:

«Զինադադարը կնքվեց այն ժամանակ, երբ հայկական կողմն Ադրբեջանին ծնկի էր իջեցրել: Հիմա նրանք պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը, որովհետեւ հղփացել են, մտածում են, որ կարելի է վախեցնել»,-ասաց Ա. Շահբազյանը:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով' այստեղ իր դերակատարումն ունի միջազգային հանրությունը:

«Բնականաբար խաղաղ ճանապարհով լուծումների ենք գնում, բայց դա չի նշանակում, որ այդ ճանապարհին համբերությունը մեծ կարող է լինել: Մեր իշխանությունները քաղաքական տարբեր ատյաններում խնդիրը բարձրացնում են: Ադրբեջանը կամաց-կամաց բարբարոսական, առեղծվածային մի միջավայր է իր շուրջը ստեղծել: Միջազգային հանրությունը վերջիվերջո դա չի ներելու»,-ավելացրեց Գ. Սահակյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում