Ս. Կարապետյան. «Ադրբեջանում հայկական հուշարձանների նկատմամբ հաշվեհարդարը պետական ծրագրով է իրականացվում»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հայկական հուշարձանների նկատմամբ հաշվեհարդարը պետական ծրագրով է իրականացվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը' հավելելով, որ արցախյան ազատամարտը չէ պատճառը, որ հայկական հուշարձանները քանդվել են: «Ադրբեջանը քանդել է հայկական հուշարձանները Խորհրդային միության տարիներին, ապա' արցախյան պատերազմի ընթացքում, իսկ 1994թ-ից ի վեր ավերումների ծավալն ու շրջանակը գնալով ընդլայնվում է»,- շեշտեց Ս. Կարապետյանը: Ըստ նրա' Ադրբեջանում հայկական հուշարձանների նկատմամբ հաշվերհարդարը հաջողությամբ առաջ է ընթանում նաեւ մեր անտարբերության շնորհիվ: «Մենք հայկական հուշարձանների պահպանության, դրանց գոյությանը սատարելու խնդրով հետաքրքրված չենք, եւ հենց այս պատճառով Ադրբեջանը խրախուսված է իր հանցագործությունների մեջ»,- ասաց հուշարձանագետը' հավելելով, որ դա վկայեց նաեւ պատշաճ արձագանքի բացակայությունն ապրիլի 10-20-ին Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում իր կազմակերպած ցուցահանդեսի հանդեպ, որում ներկայացված էին Ադրբեջանի հայկական հուշարձանները ներկայացնող 17 ցուցապաստառներ: Ըստ նրա' հայը իրավունք չունի վտանգել իր պատմական հիշողությունը:

Հուշարձանագետը զուտ կեղծիք համարեց ադրբեջանական մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, ըստ որի' Տիգրանակերտի պեղումների ժամանակ հայերը ոչնչացրել են ադրբեջանական հուշակոթողներ: «Դա բացարձակապես հերյուրանք է եւ անհիմն տեղեկատվություն»,- ասաց նա:

Հայերեն English

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին