Կարծիքներ

Կ. Մանոյան. «Թուրքիայի պատճառով հայ-թուրքական բանակցային գործընթացը վաղուց փակուղի է մտել»

1 րոպեի ընթերցում

Կ. Մանոյան. «Թուրքիայի պատճառով հայ-թուրքական բանակցային գործընթացը վաղուց փակուղի է մտել»

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պատճառով հայ-թուրքական բանակցային գործընթացը վաղուց փակուղի է մտել. Թուրքիան որպես նախապայման օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման տեսակետ հայտնեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը' հավելելով, որ ճիշտ կլինի այդ հայտարարությունները եզրափակել նրանով, որ Հայաստանը հետ վերցնի ստորագրություններն այդ արձանագրություններից: «Այս պարագայում արձանագրություններն օգուտ են բերում միայն Թուրքիային. որոշ երկրներ դրանք սկսել են մեկնաբանել թուրքական կողմի պես: Այսինքն, եթե տարածաշրջանի համար հայ- թուրքական հարաբերությունները խաղաղություն կարող են բերել, ապա մեկ փաթեթում կարելի է լուծել նաեւ Արցախի հարցը»,- ասաց Կ. Մանոյանը' ընդգծելով, որ դա Հայաստանի համար անընդունելի է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում