Կարծիքներ

Հ. Մարգարյան. «Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված խախտումների մեղավորները պետք է խստագույնս պատժվեն»

2 րոպեի ընթերցում

Հ. Մարգարյան. «Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված խախտումների մեղավորները պետք է խստագույնս պատժվեն»

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված խախտումների մեղավորները պետք է խստագույնս պատժվեն: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը խորհրդարանում հրավիրված ճեպազրույցների ժամանակ: Նրա խոսքով' բոլորը պետք է հետեւողական լինեն, որպեսզի գործերն ամբողջությամբ բացահայտվեն:

«Դա անմարդկային քայլ է, ինչպե՞ս կարելի է մտնել աղքատ մարդու գրպանը: Շատ ուրախ եմ, որ գործն արդեն ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել: Բոլոր մեղավորները պետք է պատժվեն, նրանք միլիարդավոր դրամներ են մսխել»,-ասաց Հ. Մարգարյանը: Նրա խոսքով' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հետեւողական է լինելու եւ հանձնարարական է տվել մինչեւ վերջ հանցագործությունները բացահայտել:

ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ երկրում ցանկացած կատարված երեւույթի համար կան կոնկրետ մեղավորներ, սակայն իրենց պատասխանատվության բաժինն ունեն գործող իշխանությունները:

«Իշխանություններն իրենք են բացահայտել այդ խախտումները, գտել են մոդելը, թե ինչպես կկարողանան կոռուպցիայի դեմ պայքարել: Այդ ճանապարհով փորձ է արվում մեղմացնել երկրում կոռուպցիոն իրավիճակը»,-ասաց Գ. Սահակյանը: Նրա խոսքով' համապատասխան քայլեր ձեռնարկվում են, որպեսզի խախտումներն ամբողջությամբ բացահայտվեն եւ մեղավորները պատժվեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում