Կարծիքներ

Կ. Աճեմյանը կարեւորում է Հայաստանում երկխոսության մթնոլորտի ձեւավորումը

2 րոպեի ընթերցում

Կ. Աճեմյանը կարեւորում է Հայաստանում երկխոսության մթնոլորտի ձեւավորումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեւոր է, որ Հայաստանում ձեւավորվում է երկխոսության մթնոլորտ, երբ իշխանությունն ու ընդդիմությունը ցանկանում են միմյանց համար լսելի ու հասկանալի լինել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը' հավելելով, որ 2008 թվականից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հասկացնել է տվել, որ իշխող կուսակցությունները կողմ են բանակցություններին, սակայն, ըստ էության, դրան պատրաստ չէին ընդդիմադիրները:

«ՀԱԿ-ը շատ ծայրահեղական էր տրամադրված 2008-ից հետո, որը բացառում էր երկխոսությունն ու փոխզիջումները, սակայն այն բանից հետո, երբ նրանք փորձում են ավելի կառուցողական պահանջներ ներկայացնել, իրավիճակն ամբողջությամբ փոխվում է»,- ասաց Կ. Աճեմյանը' հավաստիացնելով, որ ՀԱԿ- ի կողմից ներկայացված հիմնական երեք պահանջները չեն կարող պարզապես կյանքի կոչվել, սակայն ՀՀ նախագահի հրահանգներից հետո միանշանակ է, որ գործընթացները շատ ավելի արագ կընթանան:

«Այն կոշտ հայտարարությունները, որոնք հնչեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ապացուցում են, որ մարտի 1-ի դեպքերով ընթացող գործի քննությունը նրան նույնպես չի բավարարում»,- ընդգծեց Կ. Աճեմյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում