Կարծիքներ

Ալ. Բրուսիլովսկի. «Երաժշտությունն այսօր օգնության կարիք ունի»

2 րոպեի ընթերցում

Ալ. Բրուսիլովսկի. «Երաժշտությունն այսօր օգնության կարիք ունի»

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երաժշտությունն այսօր օգնության կարիք ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Փարիզից հրավիրված միջազգային համբավ ունեցող մենակատար, ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին' ավելացնելով, որ խնդիրը նույնն է եւ մտահոգիչ ամբողջ աշխարհում: «Հիմնական մտահոգությունը նրանում է, որ ժամանակակից երաժշտության մեջ գերակշիռ մաս է սկսել կազմել աղմուկը, որի պատճառով երաժշտությունը սկսել է նմանվել քաոսի: Տպավորություն է, որ երաժշտությունը մտել է փակուղի»,- մտահոգություն հայտնեց նա' նկատելով, որ երաժշտության մեջ սկսել է բացակայել զգայական, զգացմունքային հատվածը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ այսօր երիտասարդները հիմնականում երաժշտություն են լսում ականջակալների միջոցով եւ հաճախ նաեւ փողոցում' նշանավոր ջութակահարը նշեց, որ դա ինքը նկատել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: «Ես դա կբնութագրեմ որպես փախուստ աշխարհից, որն առաջին հայացքից թվում է, թե կատարվում է երաժշտության միջոցով: Սակայն մարդուն հասարակությունից մեկուսացնելը երբեք չի եղել երաժշտության գործառույթը»,- նշեց Ալ. Բրուսիլովսկին:

Նշենք, որ վաղը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ջութակահարի եւ Փարիզից ժամանած մեկ այլ երաժշտի' դաշնակահար Ռուստեմ Սաիտկուլովի համերգը' նվիրված հայ կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Գագիկ Հովունցի 75-ամյա հոբելյանին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում