Կարծիքներ

Մ. Մինասյանը ողջունում է ՀԱԿ-ի` կառուցողական դաշտ մտնելուն ուղղված քայլերը

1 րոպեի ընթերցում

Մ. Մինասյանը ողջունում է ՀԱԿ-ի` կառուցողական դաշտ մտնելուն ուղղված քայլերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմատական ընդդիմության կեցվածքը փոխվել է' դեպի կառուցողական դաշտ, ինչը ողջունելի է: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով' հանրապետության նախագահի քայլերը' ուղղված քաղաքական հանդուրժողականությանը, կայունության ամրապնդմանը, սոցիալ- տնտեսական խնդիրների լուծմանը, նպաստում են քաղաքական կառուցողականությանն ու երկխոսությանը:

«Այսօր արմատական Հայ ազգային կոնգրեսը, կամ գոնե այդ դաշինքում ընդգրկված որոշ գործիչներ կառուցողական մտածողություն են ձեռք բերել եւ հրաժարվել են «քանդել, ավերել» հասկացություններից»,- նկատեց Մինասյանը' միաժամանակ համոզվածություն հայտնելով, որ ընդդիմության' արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը քաղաքական տեխնոլոգիա է, որն անթույլատրելի է:

ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանի կածիքով եւս' Հայաստանում արտահերթ ընտրություն չի լինի, քանի որ որեւէ ներքին խնդիր չի հանգեցնելու արտահերթ ընտրությունների: «Առավել եւս, որ ՀԱԿ-ն արտահերթ ընտրություն անցկացնելուն ուղղված քայլերի հնարավորություն չունի, նա պարզապես զբաղված է խաբեությամբ»,- ասաց Է. Անտինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում