Ս.Շաքարյանց. «Հայ զինվորների սպանության համար Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ զինվորների սպանության համար Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը' հավելելով, որ Ադրբեջանը ցուցաբերում է ահաբեկչական վարքագիծ:
«Ալ-ղաիդա»-ի բունը Կովկասում Ադրբեջանն է: Մենք պետք է հարց բարձրացնենք, թե ինչպես է պետք կասեցնել Ադրբեջանի պետական ահաբեկչությունը, որը սկսվել է 1988թ-ին»,- ասաց Ս.Շաքարյանցը' հավելելով, որ երեք հայ զինվորների մահը պետական ահաբեկչության դրսեւորումներից էր: Ըստ քաղաքագետի' գործ ունենք մի պետության հետ, որը պակաս չէ «Ալ-ղաիդա»-ից, ուստի ժամանակն է պատժել այդ պետությանը: «Ժամանակն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները զբաղվեն ահաբեկչական պետությամբ'Ադրբեջանով, բացատրեն պարոն Ալիեւին, որ այդպես շարունակելու դեպքում հայերն այլեւս կկորցնեն համբերությունը»,- շեշտեց Ս.Շաքարյանցը: