Կարծիքներ

Ըստ Ա. Աղայանի` ԱԺ-ում մանդատներ կստանան ներկայիս իշխանությունն ու ՀԱԿ-ը

2 րոպեի ընթերցում

Ըստ Ա. Աղայանի` ԱԺ-ում մանդատներ կստանան ներկայիս իշխանությունն ու ՀԱԿ-ը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովում կընդգրկվեն ներկայիս իշխանությունը' կոալիցիան, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրեսը: Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Աղայանը: Ըստ նրա' ներկայիս խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների' «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի, վարկանիշը նվազել է եւ նրանց հնարավորությունները բավական քիչ են' ԱԺ-ում մանդատներ ստանալու:

«Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին գործողություններն ուղղված էին հենց վարկանիշի բարձրացմանը: Կոալիցիան, անկախ նրանից' միասնական ցուցակով կմասնակցի ընտրություններին, թե ոչ, հավակնում է 50 տոկոսից ավելի ձայների, իսկ ՀԱԿ-ը ստանալու է ընդդիմադիր ընտրազանգվածի գերակշիռ մասի ձայները' մյուս ընդդիմադիր ուժերին թողնելով «խաղից դուրս»«,- նկատեց Ա. Աղայանը:

Ըստ քաղաքագետի' իշխանության եւ ըննդիմության միջեւ երկխոսության հավելյալ տեղեկություններ չկան, բացի նրանից, որ երկու կողմերը կատարում են քայլեր, որոնք ձեռնտու են երկուստեք:

Ա. Աղայանի կարծիքով' ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօրվա քաղաքական դաշտում ունի անձնական նպատակ: «Վերջինս իշխանություն նվաճելու խնդիր չունի, եթե նրա նպատակը դա լիներ, ապա իրենից չէր վանի մյուս ընդդիմադիր ուժերին' «Ժառանգության»-ը, Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուսներին: Լ. Տեր-Պետրոսյանի նպատակը քաղաքական գործընթացներից պատվով դուրս գալն է, 1996-ի կենսագրության մաքրումը: ՀԱԿ առաջնորդը խնդիր է դրել հասնելու ինչ-որ կետերի, որոնք կներկայացնի որպես հաղթանակ եւ դուրս կգա քաղաքական դաշտից»,- համոզմունք հայտնեց Ա. Աղայանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում