Ռ. Հակոբյան. «ՀԱԿ-ը հասկացավ, որ իր որդեգրած քաղաքականությունը փակուղի էր տանում»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱԿ-ի արմատական դիրքորոշման փոփոխության պատճառն այն է, որ ՀԱԿ-ը հասկացավ' իր որդեգրած քաղաքականությունը փակուղի էր տանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայ ազգային կոնգրեսի' իշխանության հետ երկխոսություն սկսելու դիրքորոշման մասին, ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը' միաժամանակ ողջունելով ՀԱԿ-ի այդ քայլը:
Ըստ նրա' ՀԱԿ- իշխանություն երկխոսության կազմակերպման գործում նկատելի է եվրոպական կառույցների ներկայացուցիչների միջնորդությունը:
«Ինչպես 1991թ-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը չուներ արմատական ծրագիր, այնպես էլ այսօր չունի»,- ասաց ասուլիսին ներկա «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը' ընդգծելով, որ ՀԱԿ-ի ներկայացրած որեւէ ծրագրում, այդ թվում նաեւ «Հարյուր քայլ»-ում, ինքը որեւէ նոր բան չի տեսել: