Կարծիքներ

Ա. Գոչունյան. «Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը որոշ գործընթացներից կախյալ դարձնելը մարտավարական քայլ է»

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը որոշ գործընթացներից կախյալ դարձնելը մարտավարական քայլ է եւ ժամանակ շահելու միջոց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Բազմաթիվ վերլուծաբաններ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում տեղաշարժ են ակնկալում Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո:

Անդրադառնալով այս կարծիքին' Արա Գոչունյանը նշեց, որ ինքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ փակուղային վիճակից տեղաշարժը չի կապում ներքաղաքական գործընթացների հետ: «Ես այն անկախ եմ պատկերացնում: Այժմ Թուրքիայում ընտրություններ են, այնուհետեւ ընտրական գործընթացներ են նախատեսված Հայաստանում: Եթե այս տեսանկյունից դիտարկենք' հարցը գնալով կձգձգվի:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն արմատական քայլեր պահանջող ներքաղաքական խնդիրների հետ չպետք է կապել»,- ասաց «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը: Ըստ նրա' երկկողմ հարաբերությունների կարգավորումը կախված է Թուրքիայից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում