ՀԱԷԿ-ի 4-րդ տուրբոագրեգատային էներգաբլոկը ՀՀ էներգաարտադրությանցանցին նախատեսվում է միացնել հոկտեմբերի 31-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Հայաստանի ատոմակայանի 4-րդ տուրբոագրեգատային էներգաբլոկը ՀՀ էներգաարտադրության ցանցին նախատեսվում է միացնել հոկտեմբերի 31-ին: Այս մասին «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀԱԷԿ-ում պրոýիլակտիկ նորոգման եւ վերալիցքավորման աշխատանքները սկսվել էին սեպտեմբերի 5-ին: Ատոմակայանի թիվ 3 տուրբոագրեգատային էներգաբլոկը ՀՀ էներգաարտադրության ցանցին միացել է արդեն հոկտեմբերի 23-ին:

Հայերեն